ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն Հայոց Հայրապետի հետ

03.10.2023

Մի քանի տասնյակ ուխտավորներ, ամերիկյան տարբեր քաղաքներից, թեմի հոգևորականների հետ մի քանի օր անցկացնելու են Հայաստանում` իրենց ուխտը կատարելու, ինչպես նաև մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրությանը: Վեհափառ Հայրապետը ուխտավորներին ներկայացրեց բոլորին անհանգստացնող իրավիճակը` կապված Արցախի և բռնի տեղահանության ենթարկված արցախահայության հետ, ընդգծեց Սփյուռքի կարևորությունը՝ աշխարհում հայկական ձայնը լսելի դարձնելու հարցում: Ուխտավորներին գլխավորում էր ԱՄՆ Արևելյան առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: