Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց աշխարհի չորս ծագերը

19.09.2023

Խաչվերացի տոնին երեկոյան Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս բերվեց Խաչի սուրբ մասունքը: Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց անդաստանի կարգ՝ օրհնելով աշխարհի չորս ծագերը: