Ամենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումը Ս. Էջմիածնում. պատմական ակնարկ

06.06.2022

15-րդ դարի սկզբներին ակնհայտ էր դարձել, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, հրավիրվում է ազգային–եկեղեցական ժողով: Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին: