Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իտալացի բժիշկ Անտոնի Կառլա Տեստանին

11.11.2022

Նոյեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր նստավայրում հյուրընկալեց Իտալիայում Ագոստինո Գեմելի համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնային կենտրոնի գիտական տնօրեն Անտոնի Կառլա Տեստանին: Պրոֆեսոր Տեստանը Հայաստանում է ոլորտին վերաբերող դասախոսությունների և փորձի փոխանակման ընդարձակ ծրագրով: