Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ երիտասարդական միության անդամներին

25.04.2024

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթ կազմակերպելու համար: Նորին Սրբությունը ընգծել է, որ երթի մասնակիցները, նաև եկեղեցականների առաջնորդությամբ, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին