Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր գիտական կոչման վկայականը հանձնեց Տ. Աբրահամ քահանա Մալխասյանը

19.12.2023

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց Արևելյան թեմի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանին, որը ԱՄՆ Ֆորդհամի համալսարանում աստվածաբանական գիտությունների դոկտորի կոչման է արժանացել: