Ամենայն հայոց կաթողիկոսը ծանոթացավ Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին

29.08.2022

Ս․ Էջմիածնի մայր տաճարում, շինարարական մյուս աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են որմնանկարների վերատեղադրման ու վերականգնման աշխատանքները: Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ, գնահատողական շրջայց կատարեց: