Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկաձորում այցելել է տեղահանված արցախցի ընտանիքներին

03.11.2023

Նոյեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմ: Նորին սրբությանը և ժողովականներին Ծաղկաձորում գտնվող առաջնորդարանում դիմավորեց թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը և ուղեկցեց թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիք։