Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին

14.09.2021

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։