Ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար

19.09.2022

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայ եկեղեցու՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար: Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Հայոց Հայրապետը ծնկաչոք աղոթեց՝ խնդրելով Տիրոջ պահպանությունը Հայաստան աշխարհի, ժողովրդի և հայոց բանակի համար: