Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց հայ հոգևորականներն օրհնեցին աշխարհի չորս ծագերը

13.09.2022

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ և կատարվեց Անդաստանի կարգ: Թուրքական կառավարությունից ստացած արտոնության շնորհիվ թանգարանի կարգավիճակ ունեցող եկեղեցում տարին մեկ անցկացվող պատարագը մատուցվում է Խաչվերաց տոնից մեկ շաբաթ առաջ: