Ադրբեջանական անցակետով Հայաստան տեղափոխված արցախցի ուսանողների հանդիպումը Մայր Աթոռում

12.09.2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Էջմիածնում հանդիպեց արցախցի ուսանողների և տեղահանված երիտասարդների, որոնց մի մասը վերջերս են անցել Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով՝ հաղթահարելով հոգեբանական ծանր ապրումներ: Ուսանողներին ուղեկցում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: