«Փոթորկից առաջ»՝ պատմավեպ 29-ամյա անիշխանության մասին

28.11.2023

Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Փոթորկից առաջ» պատմավեպի շնորհանդեսը: Վեպը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29-ամյա անիշխանության շրջանը, երբ Անակ Պարթևի ձեռքով սպանվում է Խոսրով արքան: Գրքի շնորհանդեսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: