«Սրբոց նահատակաց» հուշարձան է կառուցվել Մասիս համայնքում

04.01.2023

Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մասիսցի հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվել Մասիս խոշորացված համայնքում: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն օծեց խաչակոթողը։