«Մեր եկեղեցին հանձնառու հովիվների մեծ կարիք ունի». հայոց հայրապետը նոր նշանակումներ է արել

29.08.2023

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին: Նորընծա տեր հայրերին ներկայացրեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն անցյալ ամիս Գորիսի մայր եկեղցեում ձեռնադրել էր երիտասարդ հոգևորականներին: