«Հայաստանի ժողովուրդը մոռացված չէ». Քենթրբերիի արքեպիսկոպոսն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

09.10.2023

Հոկտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։ Անգլիկան եկեղեցու գահերեցին ուղեկցում էին պատվիրակության անդամները և Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: