«Լուսավորիչ» երգչախմբի 95 ամյակի առիթով կայացել է համերգ

11.03.2024

Պոլսում կայացել է «Լուսավորիչ» դպրաց դաս երգչախմբի 95-ամյակին նվիրված համերգ։ «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը երգում է պատարագների և կարևոր եկեղեցական տոների ժամանակ։ 95 տարի առաջ ստեղծված Լուսավորիչ երգչախմբում անընդհատ սերնդափոխություն է կատարվել, երիտասարդ երգիչներից շատերի ծնողները կամ նույնիսկ պապերն են ելույթ ունեցել Պոլսի եկեղեցիների հայտնի երգչախմբում։