«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շարունակվում է բնականոն աշխատանքը

30.06.2021

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շարունակվում է հիվանդանոցի բնականոն աշխատանքը, քաղաքացիներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Միաժամանակ, բժշկական հանրույթը շարունակում է պայքարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի շուտափույթ ազատ արձակման համար: