«Գավիթ» հարթակը քննարկում է «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ» թեման

09.10.2023

Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի նախաձեռնությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի հանդիպումը` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով հանդիպմանը մասնակցեցին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ: