«Արև-երեխաներ» զարգացման կենտրոնը Հայ առաքելական եկեղեցու խնամքի ներքո է

03.11.2023

Արև-երեխաներ զարգացման կենտրոնը գործում է Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությամբ: Մայր Աթոռը կենտրոնի գործունեության համար անհատույց տարածք է տրամադրել: Արև-երեխաները նոյեմբերի 2-ին հյուր ունեին: Նրանց այցելել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Թեմն աջակցում ու հովանավորում է Արև-երեխաներին: