«Աշխարհի հզոր պետությունները լռում են». Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար

20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խումբը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 18-ին՝ դիտարկելու Արցախում օրեցօր սրվող ճգնաժամը: «Աշխարհի հզոր պետությունները լռում են»,-ասում է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը: