44-օրյա պատերազմի մասնակիցը Կանադահայոց թեմի օժանդակությամբ պրոթեզավորվել է

12.12.2022

2020 թվականի պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-ից Մայր Աթոռի հոգածությամբ գտնվում է Կանադայում: Կանադահայոց թեմի ջանքերով կազմակերպվել են նրա ուղևորության, կեցության, բուժման ու պրոթեզավորման ծախսերը: Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ 2016թ.-ից կյանքի է կոչվել Զինհաշմանդամների աջակցության ծրագիրը: Տասնյակ զինվորներ են բուժվել և պրոթեզավորվել Հնդկաստանում, Վիեննայում, Չեխիայում և Կանադայում: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակում է աջակցությունը զինհաշմանդամներին: