Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ջերմուկ

11.11.2022

«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք՝ մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ». նոյեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հաոյց կաթողիկոսը հովվապետական այցով Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում էր: