Քրիստոսի սերն աշխարհը տանում է հաշտության և միության

Քրիստոսի սերն աշխարհը տանում է հաշտության և միության 12.05.2022

Մայիսի 9-ին Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու Կոստանդիա և Ամոքոստոս թեմի առաջնորդ Վասիլիոս մետրոպոլիտի հյուրընկալությամբ Պարալիմնի քաղաքում մեկնարկեց 2022 թ․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ Գագաթնաժողովի նախապատրաստական հանդիպումը՝ Օրթոդոքս և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեկշաբաթյա հանդիպումը (մայիսի 9-16) անցնելու է «Քրիստոսի սերն աշխարհը տանում է հաշտության և միության․ ուղղափառ մոտեցում» խորագրի ներքո՝ քննարկելով արդի էկումենիկ երկխոսության մեջ Օրթոդոքս և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների դիմագրաված հիմնախնդիրներն ու հարցերը։

ԵՀԽ անդամ եկեղեցական երկու ընտանիքների 20 եկեղեցիների ավելի քան 50 ներկայացուցիչներ քննարկելու են նաև ԵՀԽ դերն ու գործունեությունն առաջիկայում գումարվելիք 11-րդ Գագաթնաժողովի օրակարգի լույսի ներքո։

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ժողովին իրենց մասնակցությունն են բերում նաև Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և Տիկ․ Դիաննա Ծաղիկյանը (ա․ գ․ թ․, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։