Տեղի կունենա սարկավագական ձեռնադրություն

Տեղի կունենա սարկավագական ձեռնադրություն 24.12.2021

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ էջմիածին) Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սաները կարժանանան սարկավագական ձեռնադրության (Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30)։