Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը

Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը 13.06.2022

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Սուրբ Շողակաթի վանք կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: