Սուրբ Գայանյանց կույսերի տոն

Սուրբ Գայանյանց կույսերի տոն 11.06.2022

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանք կբերվեն Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: