Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությանը 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին: Կարևորվեց եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների և երկխոսության զորացումը։