Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի 23.10.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։

Ռումինիայի հայոց թեմից ստացվել է տասներեք հազար երեք հարյուր ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ հինգ հազար եվրո, Միլանի համայնքից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումար։

Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է տասը հազար ԱՄՆ դոլար։