Նոր նշանակում և կարգալուծություն

Նոր նշանակում և կարգալուծություն 04.12.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից քահանայական կարգի մեջ վերականգնվել է Հայկ Գազազյանը՝ որպես Տ. Նորայր քահանա Գազազյան և ծառայության կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։

Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։

Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով: