Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 11.02.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի հեղինակած «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի․ 1866–1882» վերտառությամբ ռուսերեն մենագրությունը։

Գրքում  անդրադարձ է կատարվում երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում Հայոց Եկեղեցուն վերաբերող մի շարք կարևոր խնդիրների։ Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի գահակալության տարիները բնորոշվում են հայ ժողովրդի կյանքում Մայր Աթոռի ունեցած դերի բարձրացմամբ։

Մենագրության մեջ ներկայացվում են ինչպես Մայր Աթոռի հարաբերությունները արևմտահայոց թեմերի հետ, այնպես էլ Գևորգ Կաթողիկոսի հարաբերությունները Ռուսական կայսրության և կովկասյան կառավարության հետ։