Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 05.11.2020

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը (Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան (1869-1935), գիրք ԻԱ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան, Ամատունի Վիրաբեան)։

Հատորը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան150-ամյակին և վախճանման 85-րդ տարելիցին:

Այն կազմված է 192 փաստաթղթերից, որոնցից 180-ը պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում: Ժողովածուում ընդգրկված 12 փաստաթուղթ պահպանվում է Կահիրեի ազգային առաջնորդարանի արխիվում: Ժողովածուում ընդգրկված են ինչպես Կոﬕտաս վարդապետի ուսման և գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող, այնպես էլ՝ նրա վախճանից հետո ստեղծված փաստաթղթեր: Փաստաթղթերի ﬔծամասնությունը հրատարակվում է առաջին անգամ, բնագրի լեզվով՝ ուղղագրական շտկուﬓերով: Հատորն օժտված է անձնանունների և տեղանունների օժանդակ ցանկերով:
Հատորը հրատարակվել է բարերար Հրաչյա Պողոսյանի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ։