Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների  ընծայման կարգը 20.11.2021

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։

Հաջորդ օրը նորընծաները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը: