Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա կրթության մշակների օրհնության կարգ 27.08.2021

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, 2021-2022 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: