Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակած գրքերի շնորհանդես

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակած գրքերի շնորհանդես 16.06.2022

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ․ հունիսի 29-ին, ժամը 14։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա Սուրբ Էջմիածնի հրատարակչության տպագրած մի շարք արժեքավոր գրքերի շնորհանդեսը:

«Հայ մատենագիրները սուրբ հաղորդության խորհրդի մասին (Ե.-ԺԸ. դարեր)», աշխատասիրությամբ՝ Հակոբ Քյոսեյանի:

«Սրբալույս Մյուռոնը հայ մատենագրության մեջ (V-XIX դարեր)», աշխատասիրությամբ՝ Վարդան Դևրիկյանի:

Արսեն Հարությունյան, «Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Երկուերեսնի - Ս. Պողոս-Պետրոս»:

Հենրիկ Սվազյան. «Աղվանից աշխարհի հոգևոր առաջնորդները և առաջնորդանիստ կենտրոնները»:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. «Սրբեր․ Աստվածաշնչյան, համաքրիստոնեական, հայազգի», Արևելահայերեն փոխադրությունը՝Լիլիթ Հակոբյանի:

Տեր Մովսես վարդապետ Սարգսյան, «Արդարացի պատերազմի տեսությունը»:

В. Г. Тунян, Католикос всех Армян Матеос I Чухаджян.1858-1865: