Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ուկրաինացի ուխտավորներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ուկրաինացի ուխտավորներ 27.09.2021

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ուկրաինացի ուխտավորներ, որոնց շարքում էին Ուկրաինայի տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ, գրադարանների պատասխանատուներ, դասախոսներ և մանկավարժներ։

Ուխտավորներին ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ վերջիններիս փոխանցելով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու աղոթքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու առաքելությանը պատմության ընթացքում, ներկայիս ծառայությանը, Քույր Եկեղեցիների հետ ունեցած փոխգործակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր կյանքին։