Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը 12.06.2020

Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝  https://www.facebook.com/infoservicesofmothersee/ ,  https://www.facebook.com/holyetchmiadzin/  էջերում,

- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև  https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany ,  https://www.facebook.com/ShoghakatTv/  էջերում: