Հերքում

Հերքում 29.05.2018

Սոցցանցերում տարբեր անհատների և խմբերի կողմից կատարվում են եկեղեցականների անունների շահարկումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գրություն ստացվեց Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանից, որը տարածվել է նաև համացանցում:

«Վերջին օրերուն ամէն մարդ ամէն ձեւով շահագործումներ կը կատարէ աջ ու ձախ հեռաձայններ բանալով։ Պղտոր ջուրի ձկնորսներ են։ Կը հերքեմ իմ անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կամ Ամենայն Հայոց Հայրապետի մասին հրապարակումներ կատարողներու ըսածը։

Գրիգոր Եպս. Չիֆթճեան

Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի»: