Հայտարարություն

Հայտարարություն 11.08.2022

Սույն թվականի օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը 11։00-ին։
Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը: