Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Մայր Աթոռում կատարվեց  սարկավագների ընծայման կարգը 23.02.2022

Փետրավարի 23-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի։

Հաջորդ օրը նորընծաները Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության: