Կատարվեց Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հուղարկավորության արարողությունը

Կատարվեց Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի  հուղարկավորության արարողությունը 03.09.2021

Սեպտեմբերի  2-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգեհանգստյան արարողությունը:

Սեպտեմբերի  3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ ննջեցյալ Հայր Սուրբի հուղարկավորության արարողությունը:

 Այս վշտալի առիթով, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։

 Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Հայր Մաղաքիային։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց ննջեցյալ Հայր Սուրբի թաղման կարգը: Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: