Կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար

Կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար  բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար 06.04.2022

Ապրիլի 6-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:

Դեռևս 2017 թվականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակվել էր համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակության օր:

Արարողությանը Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված նահատակված հոգևորականների հոգիների խաղաղության համար։