Կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով

Կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։

Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։