Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան և ընծայարանը հայտարարաում է 2022-2023թթ․ ընդունելություն

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան և ընծայարանը հայտարարաում է 2022-2023թթ․ ընդունելություն 06.05.2022

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան կարող են դիմել 14 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն միջին, ավագ, և ավելի բարձր կրթություն։

Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան ընդունվելու համար պետք է հանձնեն քննություն հետևյալ առարկաններից.

Հայոց լեզու (գրավոր)

Հայ գրականություն (գրավոր)

Հայոց պատմություն (գրավոր)

Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)

Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)

Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսչի անունով.

Դիմում,

Միջին, ավագ կամ ավելի բարձր կրթության վկայական,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական,

Ինքնակենսագրություն

Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,

Բնութագիր դպրոցի տնօրենից,

Ծնողների համաձայնագիր,

Զինվորական կցագրման վկայական,

Անձնագրի պատճեն,

Ծննդյան Վկայականի պատճեն,

4 լուսանկար (3.5սմ x 4.5սմ)։

Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:

Փաստաթղթերը հանձնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն։

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրվանից, 2022թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, ժամը` 10։00-16։00, (շաբաթ օրը մինչև ժամը 13։00)։

Հեռ.(010)517-180, (010)517-181։

Հարցերի համար զանգահարել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ` Հոգշ. Տ. Թեոդորոս Ծ. Վրդ. Զաքարյանին

(Viber, WhatsApp(+972) 54 72-73-201)