Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ճեմարանի Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության ամբիոնների չորս սարկավագների մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն:

Մագիստրոսական ավարտաճառեր պաշտպանեցին Արման սարկավագ Բաղումյանը («Ադվենտիստական շարժման դավանանքը և քննությունը»), Ավագ սարկավագ Սարգսյանը («Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումը Բագրատունյաց թագավորության անկման շրջանում»), Արամայիս սարկավագ Ազիզյանը («Մյուռոնօրհնեքը Հայոց Եկեղեցում. պատմական և ծիսական քննություն») և Ռուբեն սարկավագ Պետրոսյանը («Հայ Եկեղեցին 19-րդ դարի 30-50-ական թվականներին և արևելահայ իրականությունը»)։

Քննիչ հանձնաժողովը նախագահում էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: