Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2022-2023  ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն 01.06.2022

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022-2023 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է Գևորգյան Հոգևոր ճեմարանի քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3x4 չափսի),
2. մկրտության վկայական,
3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,
4. օտար լեզվի վկայականը.

․ Անգլերեն - «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,
․ Ֆրանսերեն - «TCF»` 200 միավոր,
․ Գերմաներեն - «on DaF»՝ 60 միավոր,

5. Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունիսի 1-ից օգոստոսի 20-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-16:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի Ասպիրանտուրայի բաժին.

հեռախոս՝ +374 10 51-73-25, +374 77 40-20-26 ,

էլ. հասցե՝ [email protected]