Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերի` վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերի` վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ 21.12.2018

Սրբազան Հայրը մեծապես կարևորեց հոգեշնորհ և արժանապատիվ հայրերի ջանադիր ծառայությունը` ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառացման և շենացման: Հանդիպմանը քննարկվեց եկեղեցականների առնչվող ամենօրյա ծառայության մի շարք հարցեր՝ ժամանակի մարտահրավերների, դժվարությունների և դրանց հաղթահարման ուղղված ջանքերի մասին:

Վերջում Սրբազան Հայրը պատասխանեց հոգևորականների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ Հայ Եկեղեցու ներկա դրության, առաջիկա անելիքների և հոգևոր ծառայության վերաբերյալ: