Գևորգյան հոգեվոր ճեմարան (աստվածաբանական համալսարան) 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն

Գևորգյան հոգեվոր ճեմարան (աստվածաբանական համալսարան) 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն 09.08.2021

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2021-2022 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3x4 չափսի),
մկրտության վկայական,
բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,
օտար լեզու, նաև ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը. 

1) Անգլերեն - «TOEFL»(iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,

2) Ֆրանսերեն - «TCF»` 200 միավոր,

3) Գերմաներեն - «on DaF»՝ 60 միավոր,

4) Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ – 25 միավոր:

Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 16-ից սեպտեմբերի 18-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտուրայի բաժին.

հեռախոս՝ (+374 77) 402026

էլ. հասցե՝ [email protected]