Աշակերտների ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Աշակերտների ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում 19.04.2023

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-10-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2023-2024 ուսումնական տարվա համար:

Ուղևորության, կեցության, ուսման և բժշկության ծախսերը հոգում է Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ.

փաստաթղթերի ներկայացում, գրավոր թեստ` հիմնական գիտելիքների վերաբերյալ հարցազրույց:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

Անձնագիր՝ առնվազն 3 տարվա վավերականությամբ,

Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու համար ծնողների կամ խնամակալի կողմից լիազորագիր՝ նոտարի կողմից հաստատված, անգլերեն թարգմանությամբ,

Մկրտության վկայական,

Առաջադիմության թերթիկ և տեղեկանք՝ ընթացիկ դպրոցից,

Բժշկական տեղեկանք,

Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը և ազգանունը,

Սոցիալական տեղեկատվության մասին զեկուցագիր ծնողների կողմից:

Հայոց մարդասիրական ճեմարանում կրթությունը համապատասխանեցված է Հնդկաստանի Կրթության նախարարության՝ Դելիի կրթական համակարգին, որն անգլերենով է:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Էլ․ փոստ՝ [email protected], [email protected]

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը։