Ամերիկայի Միացյալ Նահանգների Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհրդի հայտարարությունը Արցախի և գերեվարված զինվորականների վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհրդի հայտարարությունը Արցախի և գերեվարված զինվորականների վերաբերյալ 18.03.2021

2021թ., մարտի 16, Վաշինգտոն – Հայաստանում, որտեղ ապրում է հնագույն Առաքելական Քրիստոնեական ազգը, շարունակվող ճգնաժամի մասին ամբողջական պատկերացում ունենալուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը (ԵԱԽ) միանում է Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմին՝ վերստին ընդգծելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցի խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը:

ԵԱԽ-ն կոչ է անում Միացյալ Նահանգներին Արցախի ժողովրդին անհապաղ տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առանց որևէ դրդապատճառի նախաձեռնած հարձակման ժամանակ, որի արդյունքում տարածաշրջանից տեղահանվեց ավելի քան 50,000 էթնիկ հայ: Մենք խնդրում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել հայ զինծառայողների և քաղաքացիների անվտանգ վերադարձի համար, ովքեր պահվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտմամբ: Նաև հորդորում ենք Միացյալ Նահանգների բոլոր քաղաքական և կրոնական առաջնորդներին անվերապահորեն ճանաչել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը:

ԵԱԽ-ն ողջունում է Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված նամակը, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, որտեղ ընդգծվում է՝ «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող մարդասիրական ճգնաժամը» լուծելու կարևորությունը: Մենք գնահատում ենք երկու կուսակցությունների ներակյացուցիչների կողմից այս նամակի միջոցով ցուցաբերված աջակցությունը՝ Արցախից տեղահանված հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ: Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի այս տեղահանված ընտանիքների սննդի, կացարանների և պաշտպանության անհապաղ և կարևոր խնդիրները COVID-19 համաճարակի ընթացքում՝ ապահովելով նրանց երկարաժամկետ բնակեցումը մշտական բնակավայրերում:

Կոչ ենք անում Նախագահ Բայդենին և պետքարտուղարին անմիջական գործողություններ ձեռնարկել և բանակցել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ զինվորների և խաղաղ բնակիչների ազատ արձակման շուրջ: Չնայած այն բանին, որ հրադադարի մասին համաձայնագիրը պարտադրում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և բերման ենթարկված քաղաքացիներին՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել այդ համաձայնագիրը: Անհայտ թվով, ենթադրաբար, ավելի քան 200 հայ շարունակում է գերության մեջ մնալ: Շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո: Հաշվի առնելով հրապարակված տեսանյութերը՝ մեր խիստ անհանգստությունն ենք հայտնում ձեռբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների առնչությամբ:

Մենք սգում ենք հակամարտության ընթացքում եկեղեցիների և կրոնական հուշարձանների ավերման համար: Երբ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) փորձեց հանձնաժողով ուղարկել` այցելելու կրոնական վայրեր, նրա երկու պահանջներն էլ մերժվեցին: Համաձայն 1954թ.-ի՝ պատերազմական իրավիճակներում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի, Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը իրենց կողմից նախաձեռնած ագրեսիայի ընթացքում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության փորձագետներին պետք է թույլատրվի կատարել մշակութային ժառանգության նշանավոր կոթողների նախնական գույքագրում՝ սկսելու տարածաշրջանի ժառանգության պահպանումը:

Մեր գնահատանքի խոսքն ենք հղում Նախագահ Բայդենին, ով խոստացավ սատարել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Շուրջ մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին 1915-1923 թվականներին Օսմանյան Կայսրության ժամանակ: Մենք ողջունում ենք և՛ Պալատին, և՛ Սենատին՝ 116-րդ համագումարի ընթացքում Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև ընդունելու համար: Քանի որ հայերը շարունակում են տեղահանվել և սպանվել, մենք կոչ ենք անում Նախագահին պահպանել իր խոստումը և 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ նպաստելով Միացյալ Նահանգների հետագա հանձնառությանը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Մենք աղոթում ենք գերեվարվածների, նրանց տառապյալ ընտանիքների և իրենց տներից տեղահանվածների մխիթարության համար, որպեսզի նրանք բոլորն զգան Աստծո իրական կարեկցանքը և ուժ գտնեն դիմակայելու այս հալածանքներին: